Ներքին 2 ամիս առաջ - 15:49 09-08-2026

Եղվարդում 14-րդ դարի պատմամշակութային գլուխգործոցներից մեկը դարձել է վանդալիզմի զոհ

Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մշակութային բարբարոսություն Եղվարդում
Լուսանկարում 1301 թվականին կառուցված Եղվարդի Սուրբ Աստվածածին երկհարկանի եկեղեցի-դամբարանի արևմտյան ճակատն է։

Ուղղակի անհնար է առանց ցավի ու զայրույթի նայել այս պատկերին։

Մեր 14-րդ դարի պատմամշակութային գլուխգործոցներից մեկը դարձել է հերթական վանդալիզմի զոհը։
Եկեղեցու նրբահյուս խաչ-պատուհանը պարզապես բարբարոսաբար փորել ու միջից վառարանի ծխատար խողովակ են անցկացրել։ Իսկ դրանից մի փոքր ներքև՝ հինավուրց արձանագրության վրա, անփութորեն փաթաթված ու կախված են էլեկտրական լարերը։

Սա ոչ միայն տգիտություն է, այլ նաև հանցագործություն է մեր պատմության, մշակույթի ու ինքնության դեմ։

Ինչպե՞ս է թույլ տրվել նման բարբարոսություն պետական պահպանության տակ գտնվող հուշարձանի հանդեպ։

Մինչև ե՞րբ ենք հանդուրժելու այսօրինակ տգիտությունն ու անպատժելիությունը։
Սրբավայրն ու մշակութային հուշարձանները պահպանել ու խնամել չկարողացող, ավելին` դրանք վանդալիզմի ենթարկող, սեփական պատմությունը չհարգող անձինք պետք է պատժվեն օրենքի առաջ, իսկ անօրինական խողովակն ու լարերը պետք է հեռացվեն, քանդակն էլ պետք է վերականգնվի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը