Երևանի կենտրոնում ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք է արձանագրվել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ոչ սահմանված տեղերում վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու թվով 12 դեպք է արձանագրվել։
Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Վճարովի ավտոկայանատեղիները կազմակերպվել են առանց իրավական հիմքերի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ լռության կանոնների պահպանման համար էլ տնտեսվարողները նախազգուշացվել են հաստատված կանոնները խախտելու դեպքում առաջացող իրավական հետևանքների մասին: