Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 20:47 06-08-2026

Պետական իշխանության նման կոշտ միջամտությունը եկեղեցու առաջնորդի գործունեությանն իսկապես աննախադեպ է. Ռումինահայոց թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ուղերձ է տարածել․

«Դու ո՞վ ես, որ դատում ես Իմ ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր Տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել»։ (Հռոմեացիներին 14:4)

Խոր մտահոգությամբ և ամոթի զգացումով ենք հետևում ՀՀ-ում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մեր 6 Սրբազան եղբայրների դեմ նախաձեռնված դատական գործընթացին:

ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը. այս հիմնարար սկզբունքը գործում է աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում, ուստի պետության ցանկացած միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին հակասում է իրավական պետության սկզբունքներին և որդեգրած ժողովրդավարական ուղեգծին:

Ցավալի է, որ Արցախի ողբերգական կորստից հետո՝ սեփական սխալներն ընդունելու և ազգային համախմբում ձևավորելու փոխարեն, իշխանությունները հայ հանրության ուշադրությունը շեղում են ազգային իրական խնդիրներից, և դրա փոխարեն թիրախավորում են այն հաստատությունը, որը դարեր շարունակ եղել է հայության վերջին և ամենահուսալի ապավենը։ Պատմությունը, այդ թվում՝ 20-րդ դարի տոտալիտար վարչակարգերի փորձը, վկայում են, որ Եկեղեցու ձայնը լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամն ու ծանր հետևանքներ թողնում ժողովրդի վրա, որը, ցավոք սրտի, միշտ ստիպված է լինում վճարելու իշխանությունների վարչական և բարոյական սխալների համար:

Որպես երկար տարիներ Եվրոպայում ծառայած հոգևորական՝ պետք է արձանագրենք, որ ժամանակակից ժողովրդավարական աշխարհում պետական իշխանության նման կոշտ միջամտությունը եկեղեցու առաջնորդի գործունեությանն իսկապես աննախադեպ է։ Այսօր սփյուռքի հայ հոգևորականները, հաճախ ամոթով, ստիպված են լինում պատասխանել իրենց ապրած երկրների պետական, եկեղեցական և հասարակական շրջանակներում տրվող այն հարցերին, որոնք զարմանքով և անհանգստությամբ հնչում են ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս ամենը իրականության մեջ շատ մեծ վնաս է հասցնում նաև մեր Հայրենիքի միջազգային հեղինակությանը՝ հատկապես քրիստոնեական աշխարհի աչքում։

Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ առաջնորդվել իմաստությամբ ու իրավական պետության հիմնարար սկզբունքներով՝ բացառելով հասարակական պառակտումն ու Եկեղեցու ինքնավարության ոտնահարումը: Աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին խնդրում ենք չտրվել ատելությանն ու պառակտմանը, այլ ամրապնդել աղոթքը, համերաշխությունն ու հավատարմությունը Սուրբ Եկեղեցուն. «Ջանացե՛ք պահել Հոգու միությունը խաղաղության կապով» (Եփես. 4:3):

Աղոթում ենք, որ Տերը զորացնի Հայոց Հայրապետին և մեր եպիսկոպոս եղբայրներին, իսկ մեր ժողովրդին ու ՀՀ իշխանություններին պարգևի իմաստություն և ողջախոհություն՝ ի բարօրություն մեր ազգի և պետականության:

«Թող Տերը օրհնի Իր ժողովրդին խաղաղությամբ» (Սաղմ. 28:11)
Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Ռումինահայոց թեմ»:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան