Ուղիղ եթեր
Ներքին 49 րոպե առաջ - 16:33 06-08-2026

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ95+200-կմ104+200 հատվածը։ 9կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Վարդենիսի տարածաշրջանով և Վարդենիս համայնքով։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Շինարարի կողմից այս պահին կատարվում են հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Ըստ նախագծի՝ կտեղադրվի եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Կկատարվեն այլ աշխատանքներ։

Հիմնանորոգումը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Ամենից շատ դիտված