Բլոգեր Էլիզ Մելիքյանը շարունակում է ակնարկել, որ նոր սիրելի ունի, բայց միևնույն ժամանակ դեռևս նախընտրում է չբացել փակագծերը և որոշակի գաղտնիություն պահպանել անձնական կյանքի վերաբերյալ։
Դեռևս հունիսին նա ինստագրամյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել ստացած ծաղկեփնջից, ապա ցույց տվել մեքենայում երիտասարդի հետ ձեռք ձեռքի տված կադրեր, ինչն էլ ավելի էր թեժացրել հետևորդների հետաքրքրությունը։
Չնայած լիարժեք մանրամասներ չհայտնելուն՝ Էլիզն ինստագրամյան հերթական հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է թեմային. հետևորդներից մեկի դիտարկմանը, թե անհամբեր սպասում են և հույս ունեն, որ կողակից ունենալու դեպքում նա կհայտնի այդ մասին, բլոգերը կարճ ու հստակ պատասխանել է․ «Իհա՛րկե կասեմ»։
Թամարա Քալանթարյան