Ներքին 2 ամիս առաջ - 18:45 05-08-2026

Նուբարաշենում՝ թունավորո՞ւմ, Քանաքեռում՝ կարանտի՞ն. ՊՆ-ից պարզաբանում առայժմ չկա

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են տարածվում տարբեր զորամասերում զինծառայողների շրջանում վարակների, կարանտինային ռեժիմների և սննդային հնարավոր թունավորումների վերաբերյալ:

Նմանատիպ մի լուր շրջանառվեց նաև երեկ. ըստ այդ տեղեկությունների՝ Նուբարաշենի զորամասում զինծառայողներ են հոսպիտալացվել սննդային թունավորման նախանշաններով։

Oragir.News-ը փորձեց պարզել տարածվող լուրերի հավաստիությունն ու ստանալ պաշտոնական մեկնաբանություն, սակայն Պաշտպանության նախարարությունից ողջ օրվա ընթացքում մեր զանգերին չպատասխանեցին։

Հավելենք, որ մոտ մեկ ամիս առաջ ևս Oragir.News-ը նմանատիպ ահազանգ էր ստացել Երևանի Քանաքեռ թաղամասում տեղակայված զորամասում ծառայողների ծնողներից։

Նրանք հայտնում էին, որ զորամասում վիրուսի տարածման պատճառով սահմանափակումներ են կիրառվել, ինչի հետևանքով իրենց շաբաթներ շարունակ թույլ չի տրվել տեսակցել որդիներին։

Ըստ ծնողների՝ սահմանափակվել էր նաև զինծառայողների ելումուտն ու արգելվել որևէ իր կամ սնունդ փոխանցելը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը