Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին։
Օգոստոսի 4-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)՝ Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիին և Հայաստանում JICA-ի խորհրդատու Ռուզան Խոջիկյանին։
Արամ Ղազարյանը կարևորել է JICA-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը նշանակալի ներդրում են ունեցել ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական վերազինման, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և աղետների ռիսկի կառավարման համակարգի կատարելագործման գործում։