Քանի դեռ մենք մեր նորաթուխ ԱԺ-ով ենք տարված, Երևանի սրտում, Սարյան փողոցի վրա, երկու խոշոր դիվելոփերական նախագծեր են իրականացվում. Փոստի շենքը քանդում են World Trade Center կառուցելու նպատակով, իսկ Ամիրյան-Սարյան փողոցների հատման կետում կառուցում են նոր շենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
«Երկու շատ կարեւոր հանգույցներ, որոնց մանրմասները պետք է հայտնի լինեին բոլորին ու վաղուց պարզ լիներ թե ի՞նչ են կառուցում։
Եթե անցյալ շաբաթ Ամիրյան-Սարյանի համար ինչ որ իրազեկման նման բան հայտնվեց (տես նկարում), ապա Փոստի շենքի տեղում կառուցվողի մասին չկա տեղեկություն։
Միակ բաց տվյալը մեկ ու կես տարի առաջ կառավարությունում տեղի ունեցած քննարկումից ու երկու ուղեկցող լուսանկարից է (ի դեպ իմ հիշելով ավելի շատ նկարներ կային, բայց մտքովս չի անցել պահել)։
Դրանցոմ շատ դժվարությամբ կարող ենք մատնանշել, որ այն նկարում որտեղ մեկ նախագիծ է դա OMA (Office for Metrpolitain Architecture) Ռոտերդամյան գրասենյակի տարբերակն է, իսկ մյուս նկարում SOM (Skidmore, Owings & Merrill եւ ենթադրում եմ աջինն են իրենք) և Foster & Partners-ի նախագծերն են։ Այս անուններն էլ գիտենք ենթադրություններից ու սրանից-նրանից լսելով։
Երեւանում կառուցվում է տարածաջրջանի բարձրությամբ երկրորդ շենքը (առաջինը ոնց որ Բաթումիում ա), որը փոխելու է ողջ Երեւանի քաղաքապատկերը, որի համար քանդում են Երեւանի խորհրդային շրջանի խորհրդանիշներից մեկը, բայց ոչ հանրային քննարկում կա, ոչ՝ իրազեկում։ Էլի այստեղից-այնտեղից լսել ենք, որ SOM-ի նախագիծն են կառուցում (որի համար ուրախ եմ, որ OMA-ինը չեն կառուցում գոնե, քանի որ իրենք իրապես մեր ժամանակներին կարեւորագույն գրասենյակներից մեկն են ու չէի ուզենա իրենք կապ ունենային այս վիճելի նախագծի հետ)։ Էլ չեմ ասում ՇՄԱԳ ու մնացած գործընթացների մասին, որտեղ պետք է ինչ որ գործընթացներ լինեին, որտեղից գոնե ինչ որ տեղեկություն ստանայինք։
Իհարկե ծիծաղելի է, խոսել դրա քաղաքային կարեւոր դերակատրության մասին։ Քանի որ դրա դրա դերը Կոնդի հետ կապված զարգացումներում շատ կարեւորու է, քանի որ հենց այդտեղից է սկսում Կոնդը։ Այս նախագծի հանրային գերակա շահի տարածքը հասնում է մինչեւ Պռոշյան՝ կտրելով Կոնդն իր տրամաբանական շարունակություն հանդիսացող Կոզեռնից։
Ենթադրաբար ինչ որ փակ դռների հետեւում գրպանային ինչ որ վայ մասնագետների հետ քննարկումներ եղել են, բայց իմ որակումներից ելնելով արդեն պարզ է, որ այդ քննարկումները բանի պետք չեն։
Ու այսպես քաղաքի մսխվում է, ու մենք լռում ենք։ Ուրախանում ենք, որ քաղաքապետարանն իր գործն է անում. քանդում է փնթի կրպակները (որոնք միգուցե թուղթ չունեն) կամ նկարազարդում է ինչ որ շենքեր, բայց կարեւոր խնդիրները մնում են փակ դռների հետեւում՝ չլուծված։ Հետո ասում ենք ինչո՞ւ է Երեւանում ապրելն ու շարժվելը դառնում օրեցօր ավելի տհաճ։ Ա՞յ այսպես...»,- գրել է Պետրոսյանը։