ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կսկսվեն երկուշաբթի կեսօրին։
Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հավելելով, որ Air Force One նախագահական օդանավում լրագրողների հետ զրույցում Թրամփը մանրամասնել է Իրանին հարվածելու որոշումը հետաձգելու պատճառները՝ ընդգծելով, որ դա լինելու էր զանգվածային հարձակում։
Սպիտակ տան ղեկավարը նաև հավելել է, որ ռազմական գործողությունները հետաձգելու խնդրանքով իրեն են դիմել Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Կատարը։
Թամարա Քալանթարյան