Ներքին 2 ամիս առաջ - 16:31 02-08-2026

Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է․ Սողոմոնյան

«ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը գրել է․

«1996-ից սկսած՝ մոտ երեսուն տարի Գագիկ Ղազինյանը ղեկավարել է Մայր բուհի առաջատար ֆակուլտետներից մեկը՝ իրավագիտության ֆակուլտետը։ Նա լավ էր իմանում՝ ով ինչ դեր ու տեղ պետք է ունենա, որ կրթությունն ու գիտությունը որակով կազմակերպվեն։ Կրթական ու հետազոտական գործը կազմակերպելուց զատ Ղազինյանը նաև բուն մասնագիտական գործունեությունն էր ծավալում բարձր մակարդակով։ Ինչու՞ եմ գործածում «էր» ձևը։ Որովհետև Համալսարանի ներկայիս նիկոլական ղեկավարը խզել է պայմանագիրը պրոֆեսոր Ղազինյանի հետ։ Խզել է գուցե ոչ իր կամքով։ Իրեն ասել են, ինքն էլ արել է։ Ցավոք իր նմանների պակաս չունենք այսօր. էն մարդկանցից, ովքեր սեփական առանցք, դիրք ու դիրքորոշում չունեն, բայց միշտ լավամարդ են ուզում երևալ։ Ու երբ ինչ-որ անարդար բան են անում, չքմեղանում են, բութ մատով դեպի առաստաղն են ցույց տալիս, թե՝ «դե ես ինչ կարող եմ անել»։

Ղազինյանն, ի տարբերություն, ղեկավարի էն տեսակն է, ով սկզբունք ունի, որ կառույցի շահը (տվյալ դեպքում՝ Համալսարանի) առաջին տեղում է։ Ու միջին օղակի ղեկավարի իր դիրքից միշտ օրակարգ է թելադրել։
Միշտ պինդ, ձիգ, կոկիկ ու պարտաճանաչ էր նրա ներկայությունը թե’ լսարանում, թե’ Ակադեմիայում, թե’ մասնագիտական ու աշխատանքային քննարկումներին, թե՛ նաև վաղ առավոտյան ֆակուլտետի միջանցքում դասապրոցեսի մեկնարկն անձամբ կարգավորելու պահերին։

Անարժեքության ժամանակները հուսամ՝ շուտ կանցնեն, ու Գագիկ Ղազինյանը կվերադառնա իր սիրելի Համալսարան։ Միակ դառնացնող հանգամանքը Համալսարանի, ու առաջին հերթին իրավագիտության ֆակուլտետի խուլ ու անտարբեր լռությունն է։ Պարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում…»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա