Ներքին 2 ամիս առաջ - 11:25 02-08-2026

Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի բնակիչ 65-ամյա Համլետ Ս․-ը ժամը 16:00-ից չի պատասխանում հեռախոսազանգերին և անհայտ է նրա գտնվելու վայրը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ մի քանի մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։

Փրկարարները պարեկների, համայնքային ոստիկանների ու քաղաքացիների հետ սկսել են Արտաշատի ջրանցքում որոնողական աշխատանքներ, ապա Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի Արտաշատի ջրանցքի տեղամասի ղեկավարության հետ բանավոր համաձայնություն են ձեռք բերել՝ որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով դադարեցնել ոռոգումը տվյալ ջրանցքով։

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 04։45-ի սահմաններում որոնողական աշխատանքների արդյունքում նշված ջրանցքի Դվին գյուղի հատվածում հայտնաբերվել է քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը, և փրկարարները դուրս են բերել այն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի