Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 14:53 01-08-2026

Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով. «Չենք հանդուրժում այլևս»:

Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրել ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցակազմ՝ ընդգծելով, որ դա կնպաստի հասարակության իրավագիտակցության բարձրացմանը և բռնության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը։

Նրա խոսքով՝ թեև ներկայում ընտանեկան բռնության դեպքերը պատժվում են Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, կարևոր է, որպեսզի հենց «ընտանեկան բռնություն» եզրույթն ամրագրվի օրենսդրությամբ։

«Հույս ունեմ, որ Ազգային ժողովի առաջին իսկ նիստերին կընդունվի ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցակազմ կգտնի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»,- նշել է նա։

Աննա Հակոբյանի խոսքով՝ նման կարգավորումը հնարավորություն կտա, որպեսզի մարդիկ գիտակցեն իրենց արարքների քրեական բնույթը։

«Հիմա որևէ տղամարդ չգիտի, որ կնոջը ապտակելը դատապարտելի քրեական հանցագործություն է։ Որևէ կին չգիտի, որ այդ ստացած ապտակը ոչ թե նորմալ երևույթ է, ոչ թե սիրո կամ ուշադրության արտահայտություն է, այլ պարզապես քրեական հանցագործություն»,- ասել է նա։

Նա նաև անդրադարձել է իրավապահ մարմինների արձագանքին՝ նշելով, որ օրենսդրական հստակ կարգավորումը կբացառի այն դեպքերը, երբ բռնության մասին ահազանգած կնոջը հորդորում են վերադառնալ ընտանիք՝ ասելով. «Ինչ ես ճոխացնում, գնա, այսօր ծեծեց, վաղը կսիրի»։

Ըստ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը։

«Մենք իրավունք չունենք թույլ տալու մեզ, որպեսզի մեր ընտանիքները լինեն քրեական ենթամշակույթի բնօրրան»,- ընդգծել է նա։

Հակոբյանը նաև նշել է, որ նախկինում նման օրենսդրական փոփոխություններ կատարելու փորձերը չեն հաջողվել՝ օրենսգրքի կառուցվածքի հետ կապված պատճառաբանություններով, սակայն, ըստ նրա, օրենքի կառուցվածքը կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունը կա։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի