Ներքին 2 ամիս առաջ - 14:38 01-08-2026

Փաշինյանն այցելել է Գագարինի «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության (ԱԲ) գործարան, որը Հայաստանում և Հարավային Կովկասում NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով աշխատող առաջին ԱԲ գործարանն է:

Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել տվյալների կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, ընդլայնման ընթացիկ փուլին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ առաջին փուլի ներդրումային ծրագիրը կազմում է 150 մլն դոլար, որից շուրջ 70 մլն դոլարն արդեն իրականացվել է։ Ընդգծվել է, որ ենթակառուցվածքը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար՝ սկսած ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։

Գործարանի առաջին փուլի հզորությունը 5 ՄՎտ է, որն ընդլայնման հաջորդ փուլում նախատեսվում է հասցնել 40 ՄՎտ-ի։ Գործարկումից ընդամենը մեկ ամիս անց առկա հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է՝ արտացոլելով Հայաստանից և միջազգային շուկաներից եկող պահանջարկը։

ՀՀ Կառավարության և ԱՄՆ Կառավարության և միջև 2025թ. օգոստոսի 8-ի ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի շնորհիվ թույլտվություն է տրվել Nvidia Blackwell B300 տեսակի գրաֆիկական պրոցեսորների արտահանման: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» ընկերության միջև հունիսի 1-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված ՀՀ-ում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը, նորարարության խթանմանը, կարողությունների ձևավորմանը և կիրառական ծրագրերի աջակցությանը։

Այցի շրջանակում քննարկվել են նաև Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում