Ներքին 2 ամիս առաջ - 14:15 01-08-2026

Հայաստանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղ ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվն աճում է

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագիրը (UNAIDS) Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որտեղ ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվն աճում է։

Հայաստանը այն 21 երկրների շարքում է, որտեղ 2025 թվականին ՄԻԱՎ-ի նոր վարակների թիվը ավելի քան 20%-ով շատ է, քան 2010 թվականին։

Այս մասին նշված է Ռիո դե Ժանեյրոյում կայացած միջազգային համաժողովի համար հրապարակված «Միացյալ ուժեր՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի» զեկույցում։

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագիրը (UNAIDS) Հայաստանի համար առանձին աճի տեմպ չի ներկայացնում:
Ըստ կազմակերպության՝ ցանկում ներառված են այն երկրները, որոնց համար 2010 և 2025 թվականների դեպքում կան գնահատականներ, և որտեղ այս ժամանակահատվածներից յուրաքանչյուրում գրանցվել է վարակի առնվազն 200 նոր դեպք:

Վերոնշյալ գնահատականները արտացոլում են նոր վարակների մոտավոր թիվը, մինչդեռ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ներառում է միայն հայտնաբերված և գրանցված դեպքերը, ուստի այս թվերը չեն համընկնում:

ՀՀ վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ 2025 թվականին ՀՀ քաղաքացիների շրջանում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 467 նոր դեպք, իսկ ՁԻԱՀ-ի՝ 152 դեպք։

ՄԻԱՎ վարակի ևս 47 դեպք է հայտնաբերվել օտարերկրացիների շրջանում։ Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանը աճը պայմանավորել է թեստավորման ընդլայնմամբ և Ռուսաստան աշխատանքային միգրացիայով, որտեղ ՄԻԱՎ վարակի տարածվածությունն ավելի բարձր է։

Աղբյուր՝ armeniatoday

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի