Ներքին 3 ամիս առաջ - 12:11 01-08-2026

30-ամյակս կնշեմ երազանքիս տանը. բլոգեր Մագա Հարությունյանը խոսել է իր մեծ նպատակի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Մագա Հարությունյանը, իր ծննդյան տարեդարձին ընդառաջ, հետևորդների հետ կիսվել է անձնական մտորումներով և խոսել իր կյանքի ամենամեծ երազանքներից մեկի՝ սեփական տուն ունենալու մասին։

Բլոգերը խոստովանել է, որ այդ նպատակին հասնելու համար օրնիբուն աշխատում է, անցնում բազում զոհողությունների ու մեծ ջանքեր ներդնում, որոնց մասին գիտի միայն ինքը։

Նա հույս է հայտնել, որ իր 30-ամյա հոբելյանը կդիմավորի հենց այդ երազած տանը։

Իր անձնական օրինակով ոգեշնչելով հետևորդներին՝ Մագան հանդես է եկել հուզիչ կոչով. նա հորդորել է բոլոր նրանց, որոնք սրտում մեծ նպատակներ ունեն, երբեք չդադարել երազել։

Բլոգերի համոզմամբ՝ որքան էլ նպատակը սկզբում անհասանելի կամ հեռու թվա, անկոտրում հավատի, հետևողական աշխատանքի և չհանձնվելու դեպքում ամենամեծ երազանքներն անգամ մի օր դառնում են իրականություն։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»