Արտաքին 3 ամիս առաջ - 22:41 31-07-2026

Սեուտայից Մարոկկո է վերադարձել ավելի քան 48,000 միգրանտ

Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաք անօրինական ճանապարհով ժամանած ավելի քան 48,300 միգրանտ վերադարձել է Մարոկկո, հաղորդում է EFE-ն։

Նախկինում վերադարձել էր 37,500 միգրանտ։ Իսպանիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ քաղաք էր ժամանել 50,000 մարդ։ Սակայն Սեուտայի ​​իշխանությունները հայտնել են, որ ժամանել է 60,000 միգրանտ։

Միգրանտական ​​ճգնաժամի պայմաններում Իսպանիայի իշխանությունները որոշել են տեղակայել բանակը՝ քաղաքում անվտանգությունն ապահովելու համար։

Ինչպես նշել է Politico-ն, սահմանային ճգնաժամը դարձել է ամենամեծը 2021 թվականից ի վեր և ստեղծել է մարդասիրական և սոցիալական արտակարգ իրավիճակ ամբողջ երկրի համար։

Որոշ եվրոպական երկրներ կոչ են արել քննարկել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն կասեցնելու հարցը՝ միգրանտների հետ կապված իրավիճակի պատճառով։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»