Ներքին 1 ժամ առաջ - 20:11 31-07-2026

Բաքվում հայ գերիները իրենց անհամաձայնությունն են հայտնել առաջադրված «մեղադրանքներին»

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր ավարտվել է հայ բանտարկյալների վերաքննիչ բողոքների «վերանայումը»։

«Դատական կազմը» սկսել է քննարկել «որոշումը», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այսօր կայացած «նիստում» Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը միջնորդություն է ներկայացրել «դատարանին»՝ չեղյալ հայտարարելու ստորին դատարանի «դատավճիռը» և արդարացնելու իրեն։

Մյուս գերիները ևս իրենց անհամաձայնությունը հայտնեցին առաջադրված «մեղադրանքներին»։

Ամենից շատ դիտված