Ներքին 2 ամիս առաջ - 12:37 30-07-2026

Փաստորեն, մենք ներքաղաքական կայունություն ունենք, վրեքներս խաբար չկա․ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Moody's վարկանիշային գործակալության հրապարակած վիճակագրությանը, կատակեց․ «Իմիջիայլոց, էս շատ հետաքրքիր դիտարկում ա։ Փաստորեն, մենք ներքաղաքական կայունություն ունենք, վրեքներս խաբար չկա»։

Նշենք, որ Moody's վարկանիշային գործակալությունը 2026 թվականի հուլիսի 28-ին հրապարակել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:

Moody's-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով.

• Աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ (ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության խորացմամբ) և ներքաղաքական կայունությամբ։

• Միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներ՝ 2026–2027 թվականներին ակնկալվում է 5-5.5% տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ։

• Տնտեսության կառուցվածքային ներուժի ուժեղացում՝ պայմանավորված ներդրումների աճով՝ հատկապես տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ոլորտներում, տնտեսության շարունակական դիվերսիֆիկացմամբ և արտադրողականության բարձրացման հեռանկարներով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը