Ներքին 3 ամիս առաջ - 09:26 29-07-2026

ՀՖՖ-ի պատվիրակը թիրախավորել է քաղցկեղ ունեցող կնոջը՝ նրա քաշի համար․ լրագրող

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակը հրապարակային թիրախավորել ա քաղցկեղ ունեցող կնոջը՝ նրա քաշի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Օֆելյա Սիմոնյանը։

«Դատելով կնոջ արտաքինից՝ պնդել ա, որ նա ճիշտ սննդակարգ և ապրելակերպ չի վարել, ինչի համար, ենթադրաբար, քաղցկեղ ունի, իսկ օդի աղտոտվածությունը կապ չունի:

Բոդիշեյմերը մինչև հիմա ներողություն չի խնդրել հնչեցրած անհեթեթության համար, ինչը ևս մեկ անգամ փաստում ա, որ դա սխալմունք չէր. նա հավատացած ա, որ եթե քաղցկեղից հետո մարդու քաշն ավելացել ա, ՔԱՂՑԿԵՂԻ առաջացման պատճառը նրա վատ սննդակարգն ա:

Football Federation of Armenia-ին հարցրել էի՝ արդյոք ֆեդերացիայի կանոնակարգերը հանդուրժո՞ւմ են նման վարքագիծ իրենց ներկայացուցիչների կողմից:

ՀՖՖ-ն երեկ ամբողջ օրը մտածեց-մտածեց, և որոշեց պաշտոնական որևէ արձագանք չտալ՝ «չխոսանք՝ կանցնի-կգնա»: Փոխարենը գրավոր հարցում ուզեցին, որն իհարկե անելու եմ:

Նորմալ ինստիտուտներով պետությունում տվյալ անձը ոչ միայն կկորցներ աշխատանքը ֆեդերացիայում, այլ իրավական պատասխանատվության կենթարկվեր՝ խտրականության և խոցելի վիճակում գտնվող մարդուն հոգեկան տառապանք պատճառելու համար:

Իսկ մեր երկրում նա կշարունակի կատարել պատվիրակի իր պարտականությունները»,- գրել է Սիմոնյանը:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի