Ներքին Միտք 2 ամիս առաջ - 14:52 27-07-2026

Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․


Ամեն օր մենք կարդում ենք արտաքին աշխարհի լուրերը պատերազմի, քաղաքականության, դուվանագիտության, նորագույն զինատեսակների, պատժամիջոցների, թանկացումների ու բանակցությունների մասին։

Դրանք իհարկե կարևոր են, որովհետև հենց այսպիսի նորություններն են օգնում վերլուծել ու հասկանալ այսօրվա աշխարհը։ Բայց կա ևս մեկ կարևոր հարց։ Ինչպիսի՞ն կլինի աշխարհն այս ամենից հետո։

Որպես ազգ, որպես քաղաքացիական հասարակություն, որպես գիտակից մարդիկ, մենք արդյոք ժամանակ ունե՞նք մտածելու, թե ի՞նչ տեխնոլոգիաներ են փոխելու մեր կյանքը։ Ինչո՞ւ են աշխարհի խոշորագույն ընկերություններն արդեն վերակառուցում իրենց բիզնես մոդելներն արհեստական բանականության (ԱԲ) շուրջ։ Ի՞նչ է տեղի ունենում տնտեսության, բժշկության, կրթության, տիեզերքի, ռոբոտաշինության, ռազմարդյունաբերության, գիտության և այլ ոլորտներում։

Գիտակցու՞մ ենք արդյոք, թե ինչպե՞ս է փոխվում մեր վերաբերմունքն առողջության, սննդի, քնի, հանգստի, բնության, ընկերական միջավայրի և հոգեկան բարեկեցության նկատմամբ։

Որպես սովորույթներով առաջնորդվող ազգի ներկայացուցիչներ, գիտե՞նք արդյոք, թե ո՞ր սովորություններն են իրականում օգնում ապրել ավելի լավ, և որոնք են պարզապես օգտակար թվում։ Մտածո՞ւմ ենք արդյոք, թե վաղվա աշխարհում ի՞նչ է նշանակելու «լավ ապրելը» և ի՞նչ փոփոխություններ են արդեն վաղը ազդելու մեզանից յուրաքանչյուրի գիտակցության ու վարքաբանության վրա։

Հենց այս ամենի մասին պետք է մտածի և լուծումներ տա ժամանակակից քաղաքական միտքը: Նոր ստեղծվող քաղաքական ուժերը միայն նոր անուններն ու անհայտ դեմքերը չպետք է լինեն: Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք: Նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են:

Իսկ «հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը, նորովի ներբեռնել իրենց քաղաքական գիտելիքներն ու հմտությունները, և սեփական աշխարհայացքից բխող նորացված ու արդիականացված ծրագրեր առաջարկեն հայ ժողովրդին:

Այլապես դավադիրների օրակարգը, նրանց խաբեություններն ու ապազգային գործողությունների լավագույն քողարկումը շարունակելու են մնալ ձեռբակալությունները, կալանքները, ոստիկանական խրոնիկաները, «պատերով տալու, պոլերին պառկեցնելու» հետադիմական ու հանրային դեգրադացիայի տանող աղմուկը:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ