Ներքին 57 րոպե առաջ - 08:46 27-07-2026

Իսրայելի խորհրդարանում եղած հարցերից հանվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հարցը

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը իր խոր հիասթափությունն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկված բանաձևը Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) մեջ քվեարկության դրվելիք հարցերի ցանկից դուրս հանելու առնչությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանատունը։

«Այս երեւոյթը մտահոգութեան տեղիք կու տայ, որ օտար պետութիւն մը, ըստ երեւոյթին, ի վիճակի է նման ազդեցութիւն գործադրելու Իսրայէլի Պետութեան ներքին հարցերու քննարկման վրայ։ Այն իրողութիւնը, որ Ատրպէյճանի Հանրապետութեան վարչակարգը, որ պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի աւելի քան 120,000 բնիկ հայ քրիստոնեաներու բռնի տեղահանութեան եւ հայաթափութեան համար, կրնայ յետաձգել կամ նոյնիսկ որոշել, թէ ի՛նչ հարց կրնայ ներկայացուիլ Քնեսեթին քննարկման։

Մեզի համար յատկապէս տարակուսելի է, որ Ալիեւի վարչակարգը, ըստ երեւոյթին, ի վիճակի է ազդելու թէ՛ իսրայէլացի պաշտօնատարներու քաղաքական հաշուարկներուն եւ թէ՛ այն բարոյական հարցերուն վրայ, զորս Քնեսեթը պատրաստ է քննարկելու։ Քնեսեթի օրէնսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են որ պէտք է մնան Իսրայէլի Պետութեան ինքնիշխան պատասխանատուութեան ներքոյ։

Հայոց Ցեղասպանութիւնը անժխտելի պատմական իրողութիւն մըն է: Անոր ճշմարտութիւնը անկախ է քաղաքական հանգամանքներէն եւ հաստատուն կը մնայ պատմական վաւերագրութիւններու ընդմէջէն:

Ուստի, կը վերահաստատենք Իսրայէլի Պետութեան ուղղուած մեր կոչը՝ պաշտօնապէս ճանչնալու Հայոց ցեղասպանութիւնը եւ միանալու այն երեսուներկու պետութիւններուն, որոնք պաշտօնապէս ճանչցած են 20-րդ դարու առաջին ցեղասպանութիւնը, եւ միայն այդ ճանաչման իրականացումէն ետք է որ մենք կ'ողջունենք Իսրայէլի Պետութեան բարոյապէս արդար եւ հիմնաւոր որոշումը՝ իբրեւ պատմական ճշմարտութեան եւս մէկ հաստատում։

Միաժամանակ կը վերահաստատենք մեր կոչը Թուրքիոյ Հանրապետութեան՝ ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը եւ վերջ դնելու իր գործօն քաղաքականութեան ու նախաձեռնութիւններուն, որոնք կը միտին խեղաթիւրելու պատմական փաստերը: Այս կոչը կ’ընենք այն համոզումով, որ երկու ազգերու միջեւ եղող որեւէ տեւական հաշտութիւն կրնայ խաղաղութեան հիմք ունենալ միայն այն պարագային, երբ այդ խաղաղութիւնը խարսխուած ըլլայ պատմական ճշմարտութեան վրայ:

Իբրեւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւն, որ Հայոց Ցեղասպանութենէն ետք Սուրբ Երկրին մէջ ապաստան փնտռող անհամար վերապրողներ եւ որբեր հիւրընկալեց, կը հաստատենք մեր պատասխանատուութիւնը՝ պահպանելու տառապեալներուն յիշատակը եւ անոնց ժառանգութիւնը աւանդելու գալիք սերունդներուն:

Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն յիշատակը յաւիտեան պիտի մնայ Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ աղօթքներուն մէջ, որովհետեւ Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որ դարեր շարունակ ստանձնած է մեր ազգային յիշողութեան եւ ինքնութեան պահպանման սրբազան առաքելութիւնը, յատկապէս այն ժամանակներուն, երբ հայ ազգը զուրկ էր պետականութենէ:

Թող Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն յիշատակը յաւերժ սուրբ եւ օրհնեալ մնայ բոլոր հայերու սրտերուն եւ համայն մարդկութեան խղճին մէջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի