Ներքին 2 ամիս առաջ - 22:47 26-07-2026

Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան

Էներգետիկ անկախության հասնելու և ներմուծվող գազից ու բենզինից կախվածությունը նվազեցնելու համար ապագան արևային կայաններին է։

Սակայն կա մի հանրաճանաչ խնդիր․ արևային կայանները գիշերային ժամերին դառնում են անօգուտ, և սա է գլխավոր արգելքը, որ արևից ստացված էներգիայով կարողանանք ամբողջությամբ փոխարինել մեր երկրի ներմուծումը, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս ամիսներին տեղի է ունեցել տեխնոլոգիական մեծ ձեռքբերում. մարտկոցները, որոնք կուտակում են արևային էներգիան և երեկոյան բաշխում բնակչությանը, սկսել են արտադրվել մի հումքից, որը շատ տարածված է մեր երկրում՝ աղից։

«Նատրիումային (աղային) ակումուլյատորները շատ էժան են ու էֆեկտիվ և կարող են լուծել մեր երկրի էներգետիկ անկախության հարցը։ Հնդկական Reliance ընկերությունը 9 միլիարդ դոլար է ներդրել այս նախագծի մեջ և մինչև հաջորդ տարվա սկիզբ կկարողանա մեկնարկել այս հարցի լուծումը։
Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է։

Մեզ մնում էր միայն ունենալ մեծ ընկերություններ, որոնք ներդրումներ կանեին այս ոլորտը զարգացնելու համար։ Իսկ մեր պետության ղեկավարը 40 տարի առաջ կառուցված ցեմենտի գործարան ու սպորտդահլիճ է պետականացնում։ Քյաբաբանոցները դեռ չեն պետականացնում, բարեբախտաբար»,- հավելել է Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը