Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները կրկին թիրախավորելու մասին։
Իրանական աղբյուրները գրում են, որ թիրախավորվել են Բահրեյնի, Քուվեյթի և տարածաշրջանի մյուս երկրների ռազմական ենթակառուցվածքները։
«Հարվածնները, հիմնականում, իրականացվել են հրթիռներով ու ԱԹՍ-ներով»,- նշում են տեղական լրատվամիջոցները։