Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը:
Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, Ուկրաինայի հակամարտության, ինչպես նաև Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցության վերաբերյալ:
«Գերմանիայի կանցլերը կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար»,- լրագրողներին ասել է Կոռնելիուսը:
Կողմերը չեն շրջանցել նաև ԵՄ-ի հետ Հայաստանի կապերը։