Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Կիևի վրա իրականացված զանգվածային բալիստիկ հարձակումը:
Կիևում և մարզում հայտնի է մեկ զոհվածի մասին, ևս 16 մարդ վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1640 կառավարվող ավիառումբ և տարբեր տեսակի 99 հրթիռ։
Մարդիկ են վիրավորվել Օդեսայում և Զապորոժիեում, ավերածություններ կան Սումիի և Չեռնիգովի մարզերում։
Նաև այս շաբաթ ռուսաստանյան հարձակումների տակ են եղել Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Ժիտոմիրի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Պոլտավայի, Խարկովի, Խերսոնի և Չերկասիի մարզերը։