Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշել է աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ընդմիջումը սահմանել 30 րոպե, թեև կանոններով սահմանված ընդմիջումը 15 րոպե է։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Նյու Ջերսիի «Մեթլայֆ» ստադիոնում անցկացվելիք հանդիպման ընդմիջմանը կերգեն Մադոննան, Շակիրան, Ջասթին Բիբերը, BTS-ը, Burna Boy-ը, PS22 Chorus-ը։
Հանդիպման մեկնարկից առաջ նախատեսված արարողության ընթացքում էլ կերգեն Ռոբի Ուիլյամսն ու Նիկոլ Շերզինգերը։ Արարողությանը կմասնակցի նաև կինոդերասան Թոմ Քրուզը։
Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին։