Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական բազաներ, արգելել Վաշինգտոնին իրենց տարածքներից հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը։
«Դա անհրաժեշտ է տարածաշրջանում պատերազմի սրացումն ու ընդլայնումը կանխելու համար»,– ասվում է հայտարարության մեջ:
Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թեհրանը թշնամանք կամ հակակրանք չունի իր հարևաններից և տարածաշրջանի որևէ պետության նկատմամբ և համոզված է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնումն ու համագործակցությունն է՝ առանց օտարերկրյա ռազմական ներկայության և ԱՄՆ-ի միջամտության։