Արտաքին 1 ամիս առաջ - 23:56 14-07-2026

ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների հերթական ալիքն է սկսել. CENTCOM

ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ հարվածների հերթական ալիքն են սկսել, ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ։

«Արևելյան ժամանակով ժամը 15:00-ին CENTCOM ուժերը Իրանի դեմ հարվածների լրացուցիչ փուլ են սկսել՝ շարունակելով նվազեցնել Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության վրա հարձակվելու համար օգտագործվող Իրանի հնարավորությունները», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարվածներին զուգահեռ, ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են վերսկսել Իսլամական Հանրապետության նավահանգիստների շրջափակումը։

Ամենից շատ դիտված