Երեկ՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: