Ներքին 3 ամիս առաջ - 17:08 11-07-2026

Նա լուսավորում է իմ ամբողջ աշխարհը. Արսեն Սաֆարյանի դուստրը Եգիպտոսից լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլենը, ով վերջին շրջանում ակտիվորեն կիսվում է իր անձնական կյանքի նորություններով, հերթական հրապարակմամբ գրավել է հետևորդների ուշադրությունը:

Սիրելիի հետ համատեղ հանգիստը Եգիպտոսում անցկացնող Էլենը ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և հանրությանն ներկայացրել իր ընտրյալին՝ անելով խոստովանություն:

Արսեն Սաֆարյանի դուստրը և նրա ընտրյալն այս օրերին վայելում են իրենց հանգիստը արևոտ Եգիպտոսում, որտեղից էլ Էլենը պարբերաբար թարմացնում է իր լուսանկարների շարքը։ Հերթական հրապարակմանը կից նա անկեղծացել է իր զգացմունքների մասին՝ գրելով. «Նա լուսավորում է իմ ամբողջ աշխարհը»,- մակագրել է Էլեն Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ Էլենն իր անձնական կյանքում փոփոխության և սիրելի ունենալու փաստը պաշտոնապես հաստատեց այս տարեսկզբին։ Եթե նախկինում նա նախընտրում էր փակ պահել անձնական կյանքի մանրամասները, ապա այժմ արդեն բավականին հաճախ է հանդես գալիս համատեղ հրապարակումներով։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
21:32 Արզական-Աղվերան լեռնային նստավայրի հարևանությամբ գտնվող անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմինը