Ներքին 1 օր առաջ - 16:27 10-07-2026

Ոսկե կանոն ունեի՝ չընտրել դերասան տղամարդու. ինչպես է Լևոն Մկրտչյանի կինը կոտրել իր ստանդարտները հանուն սիրո

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինան, ով աչքի է ընկնում սոցիալական հարթակներում իր ակտիվությամբ, հերթական անգամ կիսվել է գրառմամբ։

Էվելինան խոսել է իր կյանքի դժվարությունների, մենակության և այն մարդկանց մասին, ովքեր իրեն ուժ են տալիս ամենածանր պահերին։ Իր ինստագրամյան էջում նա մասնավորապես գրել է.

«Հրաշալի ա, երբ կան քո մարդիկ: Ով քեզ կգրկեն, ուժ կտան ու կասեն կանցնի: Ոնց ա բախտս ինձ ժպտացել մարդկանց հարցում, ընտանիքի անդամներից մինչև ընտանիք-ընկերներ: Ես իմոնց շնորհիվ կարճ ժամանակում ամենավատ վիճակից փոխակերպվում եմ լավագույնի։ Մենակությունն ինձ համար չի, ինձ հարմար չի… Փոխհարաբերություններն ու հոգիների հանդիպումներն էս կյանքի իմաստներից ամենաբացահայտվածն են, ամենաբուժիչը, ամբողջը: Ամուր պահեք իրար»։

Այս զգացմունքային գրառման ֆոնին երկրպագուները նորից հիշել են Էվելինայի նախկին հարցազրույցներից մեկը, որտեղ նա բացառիկ մանրամասներ էր պատմել Լևոն Մկրտչյանի հետ իրենց սիրո պատմության և սկզբնական շրջանի մասին.

«Ինձ մոտ սեր էր առաջին հայացքից։ Գաղտնիք չէ, որ Լևոնը շատ հմայիչ տղամարդ է։ Սիրտս չդիմացավ նրա հմայքին։ Մինչև նրան հանդիպելը ունեի ոսկե կանոն՝ չընտրել դերասան տղամարդու որպես կյանքի ուղեկից։ Միշտ մտածել եմ, որ դերասանները շատ էմոցիոնալ ու խոցելի են, իսկ ես իմ կողքին պատկերացրել եմ ամուր տղամարդ։ Բայց Լևոնը կոտրեց իմ հորինած ստանդարտները։ Ամբողջ համալսարանում Լևոնը միակն էր, որ գրավեց ինձ։ Տարվեցի նրանով»։

Էվելինան նաև պատմել էր, որ իրենց համատեղ ճանապարհը հեշտ ու արագ չի եղել՝ նրանք անցել են երկար տարիների փորձություն.

«7 տարի ընկերություն ենք արել։ Ամեն ինչ տրամաբանորեն ընթացել է։ Սկզբում ուսանողներ էինք, հետո Լևոնը գնաց բանակ, հետո կարիերա։ Լևոնն այն տղամարդկանցից է, որ պիտի ամուր կանգնի իր ոտքերի վրա և պատասխանատվություն կրի իր ընտանիքի համար»։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

22:30 5 անշարժ գույք, 75.1 մլն անկանխիկ, 20.9 մլն կանխիկ, 34.8 մլն եկամուտ. Վահագն Խաչատուրյանի, նրա կնոջ և որդու ունեցվածքը
17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
23:47 Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ
22:58 Քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից