Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 15:24 10-07-2026

Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com

Հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա, անգիտակից» ախտորոշմամբ «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Սասուն Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Թումանյանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 11։50-ի սահմաններում «Արկադիա Շին» ՍՊԸ-ում աշխղեկի փորձաշրջան անցնող Սասուն Մ․-ն աշխատանքային ժամին, Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի շինհրապարակում, իր անուշադրության և անզգուշության հետևանքով փայտամածի (սկալա) վրա սայթաքել է և մոտ 4-5 մետր բարձրությունից ընկել բետոնե հատակին՝ ստանալով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: