Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:22 09-07-2026

Ընդդիմության ներկայությունն ԱԺ-ում արմատական կարևորություն ունի, թե չէ խորհրդարանը գերի կմնա ՔՊ-ին. Նարեկ Կարապետյան

«Տեղյակ չեմ` ինչ գործի մասին է խոսքը, մամուլից եմ տեղեկացել։ Ընդհանրապես չգիտեմ` ինչ է։ Որևէ կառույցից որևէ հրավեր չեմ ստացել, բոլոր երկրները հարցումներում պատասխանել են, որ իրենց երկրի քաղաքացի չեմ»,– այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը՝ խոսելով իր նկատմամբ սկսված քրեական վարույթի մասին:

Խոսելով ծառայությունից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի մասին` «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամը շեշտեց, որ դրա հետ կապված այժմ որևէ խոսք չկա. մի քանի ամիս առաջ մի քանի անգամ իրավապահներն իրեն կանչել են, և վերջ։

Նա նշեց նաև, որ շատ լավ է արձագանքում մանդատները վերցնելու շուրջ իրենց ուղղված քննադատություններին, բայց պետք է քայլ առաջ նայել:

«ԱԺ-ում ընդդիմության ներկայությունն արմատական կարևորություն ունի․ երբ փողոցում ժողովուրդը պահանջում է իշխանափոխություն, խորհրդարանում պետք է պատգամավորները քվեարկեն այդ հարցի շուրջ։ Եթե խորհրդարանում չկա ընդդիմադիր պատգամավոր, այդ հարցի շուրջ քվեարկելու է միայն ՔՊ-ն, և դժվար թե քվեարկի իր գնալու օգտին»,- բացատրեց Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ հեռուն նայելով՝ եկել են այն եզրահանգման, որ ԱԺ-ն գերի թողնելով ՔՊ-ին՝ «մենք կունենանք այլ միջավայր մեր երկրում»։

«ԱԺ-ն կդառնար նրանց խաղալիքը»,- հավելեց Նարեկ Կարապետյանը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ

Ձեզ գուցե հետաքրքրի