Ներքին 1 ամիս առաջ - 13:57 06-07-2026

Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ

Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում, 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել: Այս մասին ՆԳՆ-ում վարորդական վկայականի վերականգնման ու տրամադրման կարգի փոփոխության մասին ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

«Եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր պոտենցիալ կրկնելու են այն արարքը, որի համար զրկվել են վարորդական իրավունքից, վստահեցնում եմ, որ իրենց համար 6 տուգանային միավորը 2 օրվա սպառելու հարց է լինելու: Սա հնարավորություն է բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են ընդառաջ գնալ պետության կողմից մեկնած ձեռքին, փոխել իրենց վարքագիծը, դրսևորել պատշաճ վարորդի վարքագիծ, հետո ստանալ 13 միավորը:

Բոլոր այն մարդիկ, ովքեր չեն գնա ընդառաջ այս նախաձեռնությանը ու կդրսևորեն հակառակ վարքագիծ, 6 տուգանային միավորը վստահաբար շատ արագ կսպառեն: Սա հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր իրենց կարծիքով պատահականության կամ եզակի արարքի պատճառով են զրկվել, նրանք 1 անգամ կարող են օգտվել հնարավորությունից ու վերադառնալ պատշաճ վարորդի կյանքին»,- նշել է Չիլինգարյանը:

ՆԳՆ ներկայացուցիչները հավելեցին՝ այս պահին վարորդական իրավունքից զրկված 18,000 անձ կա, ու նրանց ևս մեկ անգամ հնարավորություն է տրված:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին