Սպորտ 1 ամիս առաջ - 17:48 05-07-2026

Ռուսաստանցի թենիսիստուհի Ալինա Չարաևան հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Ռուսաստանցի 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես փոխել է սպորտային քաղաքացիությունը և այսուհետ միջազգային հարթակում կներկայացնի Հայաստանը:

Գործընթացն իրականացվել է «Keron» զարգացման հիմնադրամի և ՀՀ թենիսի ֆեդերացիայի տևական բանակցությունների արդյունքում: Այս մասին գրում է Forbes.ru-ն։

2020 թվականի «Ռոլան Գարոսի» պատանեկան մրցաշարի եզրափակչի մասնակից Չարաևայի անցումը կընդլայնի Հայաստանի ներկայացվածությունը համաշխարհային կանանց թենիսում։

Ըստ լրատվամիջոցի՝ 2022 թ.-ից սկսած ITF-ի սահմանափակումների ֆոնին սպորտային քաղաքացիությունը փոխել են նաև մի շարք այլ հայտնի ռուս թենիսիստուհիներ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ