Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր քննել է հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության բողոքները:
«Գործին» կից դատական արձանագրությունների վերաբերյալ մեկնաբանություններ է ներկայացրել Արցախի ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը։ Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը նույնպես ելույթ է ունեցել՝ նշելով, որ իր պաշտպանյալի վերաքննիչ բողոքը լիովին հիմնավորված է։
Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 7-ին։