Ներքին 1 ժամ առաջ - 19:04 02-07-2026

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները կկալանավորվեն

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Արամ Խաչատրյանները, կկալանավորվեն: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը:

Նրանց նկատմամբ կիրառված 200 մլն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ։