Ներքին 1 ժամ առաջ - 18:55 02-07-2026

Թալինի եկեղեցական համալիրում խորանի տակ գտնվող հազվագյուտ դամբարանը վերածվել է շինարարարական աղբարկղի. Նազենի Ղարիբյան

Նախկին Մշակույթի նախարար Նազենի Ղարիբյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Թալինի եկեղեցական համալիրում Կաթողիկեի վերականգնման աշխատանքներն են, եւ օ սարսափ!!!!! շինարարության քարերը լցված են հյուսիսային պատի մոտ գտնվող մատուռ-դամբարանի ավերակների վրա, իսկ արեւելյան խորանի տակ գտնվող հազվագյուտ մասնարան-դամբարանը վերածվել է շինարարների աղբարկղի չհաշված որ մուտքի դիմաց ծառ է աճել, որ սպառնում է դամբարանին։ Ո՞վ է այս աշխատանքների պատասխանատիւն եւ ինչո՞ւ հնագետների հետ չեն աշխատում»:

Ձեզ գուցե հետաքրքրի