Ներքին 3 ամիս առաջ - 19:09 01-07-2026

Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Շիրակի մարզ, որտեղ պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Հառիճ գյուղում գտնվող Հառիճավանք վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դ.) ամրակայումն ու մաքրումը։

Որմնանկարի գիտանախագծային փաստաթղթերը մշակել և նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանն էր ներկայացրել Իտալիայում բնակվող հայ բարերար Արա Զարյանը: Աշխատանքներն իրականացնում է Իտալիայից ժամանած որմնանկարներ վերականգնող մասնագետ Քրիստին Լամուրեն:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրները տեղում քննարկել են վերականգնող մասնագետի հետ: Որմնանկարի ամրակայման և մաքրման հաջորդ փուլերի աշխատանքները կներկայացվեն լիազոր մարմնի համաձայնեցմանը

Մշտադիտարկվել են նաև պետական բյուջեի միջոցներով Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանը գտնվող՝ գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի 1970-ական թվականներին իրականացրած «Սասունցիներ» որմնանկարի ամրակայումն ու մաքրումը: ԿԳՄՍ նախարարությունն անվանի գեղանկարչի որմնանկարի վերականգնման աշխատանքները նախաձեռնել է նրա ծննդյան 100-ամյակին ընդառաջ:

Ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին. դրանք իրականացնում են հայ մասնագետները։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի