Ներքին 4 ամիս առաջ - 16:23 30-06-2026

ԱԺԲ-ն Հայաստանում միակ քաղաքական ուժն է, որ պաշտոնապես արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման. Արա Պապյան

Պատմաբան Արա Պապյանը ֆեյսբուքիիր էջում գրել է.

«ԱՍԵՄ ԻՄԱՑԵՔ շարքից

Պարզվում է՝ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ քաղաքական ուժն է Հայաստանում, որ պաշտոնապես՝ կուսակցության խորհրդի հայտարարությամբ, այլ ոչ թե առանձին անհատների կցկտուր կամ պատահական մեկնաբանություններով, արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Բա ո՞ւր են այն շարան-շարան կուսակցությունները (հիշեցնեմ, որ դրանք 18 էին), որոնք դեռ ընդամենը մեկ ամիս առաջ, ընտրապայքարի ժամանակ, կոկորդ էին պատռում ազգային և պետական հարցերից խոսելիս։ Բա հիմա խոսեք, հասկանանք՝ ի՞նչ դիրքորոշում ունեք։ Թե՞ ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության ապագայի և Հայոց ցեղասպանության հարցն այլևս կարևոր չէ։ Հիմա էլի պիտի լռե՞ք մինչև հաջորդ ընտրապայքար։

ՀԱՐՑ․ - Հայաստանում ո՞ր քաղաքական ուժերն են պաշտոնապես անդրադարձել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

ՊԱՏԱՍԽԱՆ․ - Այս պահին հրապարակային արձագանքների հիման վրա (այն, ինչ արդեն երևում է մամուլում և կուսակցական հայտարարություններում), Հայաստանում պաշտոնապես և հստակ անդրադարձած հիմնական քաղաքական ուժերը հետևյալներն են․

Ազգային ժողովրդավարական բևեռ (ԱԺԲ) — ամենաարագ ու ամենահստակ արձագանքած ուժն է։ ԱԺԲ խորհրդի հայտարարությամբ բարձր է գնահատվել Իսրայելի կառավարության որոշումը և այն ներկայացվել է որպես ոչ միայն պատմական արդարության, այլև նոր աշխարհաքաղաքական իրողության դրսևորում։

Քաղաքացիական պայմանագիր (իշխանություն) — այս պահի դրությամբ միասնական կամ պաշտոնական կուսակցական հայտարարություն չի հրապարակել։ Կան առանձին պատգամավորների և իշխանամերձ շրջանակների մեկնաբանություններ, բայց ոչ ամբողջական քաղաքական գնահատական։ Իհարկե, ամենից կարևորը կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի բացասական արձագանքն է։

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) — ըստ մամուլի որոշ հրապարակումների, առանձին ներկայացուցիչներ դրական են արտահայտվել, բայց առայժմ չեմ տեսել պաշտոնական ամբողջական հայտարարություն։

Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) — որոշ գործիչներ անհատապես անդրադարձել են, հատկապես ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագիտական պարտությունը, բայց կուսակցական մակարդակով առայժմ համակարգված տեքստ չեմ տեսել։

Ազգային-պահպանողական և արտախորհրդարանական որոշ ուժեր (օրինակ՝ արևմտամետ կամ ինքնիշխանական դաշտի մի քանի խմբեր) հիմնականում դրական են ընդունել՝ շեշտելով դրա ռազմաքաղաքական նշանակությունը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան