Ներքին 3 ամիս առաջ - 13:17 30-06-2026

Սանգրքույկի և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ հետազոտությունները ապահովագրական փաթեթի մեջ չեն մտնում. Ավանեսյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Ուսուցիչների համար տարեկան ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունն օրենքով կամ գործատուի պահանջով պարտադիր է, սակայն այն ներառված չէ պարտադիր առողջապահական ապահովագրության փաթեթում։ Oragir.News-ը նախարարից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են հիմնավորում այս անհամապատասխանությունը, և արդյո՞ք նախատեսվում է պարտադիր բժշկական զննությունների շրջանակում իրականացվող հետազոտությունները ներառել ապահովագրական ծածկույթում:

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախատեսվում է ամբողջությամբ թվայնացնել նաև առողջական գրքույկները։

«Մեր նպատակն է, որ ապահովագրության կամ նախորդ բուժումների ընթացքում ստացված տվյալները, եթե դրանք տվյալ հիվանդության համար արդիական են, քաղաքացին ստիպված չլինի կրկին ներկայացնել։ Այդ ամբողջ տեղեկատվությունը կներառվի թվային առողջական գրքույկում, և արդեն կուտակված առողջական տվյալների հիման վրա այն կգեներացվի ավտոմատ կերպով»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ համապատասխան փոփոխությունները կառավարությունը նախատեսում է ընդունել մոտ մեկ ամսվա ընթացքում։

«Մոտ մեկ ամսվա ընթացքում կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի, և մասնագետներն արդեն կաշխատեն նոր ձևաչափով»,- նշեց Ավանեսյանը։

Նա նաև պարզաբանեց, որ մասնագիտական գործունեության համար պարտադիր բժշկական հետազոտությունները չեն ներառվում առողջության համապարփակ ապահովագրության փաթեթում։

«Սանիտարական գրքույկի և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ հետազոտությունները ապահովագրական փաթեթի մեջ չեն մտնում, դրանք քաղաքացին պետք է իրականացնի սեփական միջոցներով։ Այդ թվում՝ փաթեթից դուրս է նաև ֆլյուորոգրաֆիան»,- ասաց նախարարը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը