Արտաքին 2 ամիս առաջ - 22:02 27-06-2026

Իսրայելի ՊԲ-ն պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում․Կաց

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ մինչև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամբողջական զինաթափումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ ։

«Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել անվտանգության գոտում երկարատև մնալուն և համապատասխանաբար նախապատրաստվել զինվորների պաշտպանությանն ու հյուսիսային բնակավայրերի համար սպառնալիքների վերացմանը», - տեսաուղերձում հայտարարել է Կացը։

Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը չի նախատեսում իսրայելական ուժերի որևէ նահանջ Հարավային Լիբանանից, քանի դեռ «Հեզբոլլահ» շարժումը չի զինաթափվել երկրի ողջ տարածքում և չի ապահովվել Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգությունը։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ստորագրել են հակամարտության կարգավորման մասին շրջանակային համաձայնագիր։

Ամենից շատ դիտված