Ներքին 2 ամիս առաջ - 19:08 27-06-2026

Իշխան Զաքարյանի գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի 305 միլիոն դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․

«Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից մեկով, 2026 թվականի հունիսի 17-ին կնքել է հաշտության համաձայնություն, որը Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է 2026 թվականի հունիս 26-ին։ Կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 304 միլիոն 554 հազար դրամ։

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Սերժիկի Զաքարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել էր վարույթ:

Նշված գործի շրջանակներում, 2026 թվականի հունիսի 17-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատասխանողներ Իշխան Զաքարյանի և նրան փոխկապակցված անձանց հետ կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանող կողմը համաձայնել է Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 15-ի որոշմամբ հաստատված հայցի հիմքի և առակայի փոփոխության արդյունքում պահանջվող ընդհանուր՝ 304 միլիոն 554 հազար դրամն 6 ամսվա ընթացքում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, 2023-2024 թվականներին Իշխան Զաքարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ընդհանուր շուրջ 71 հա մակերեսով 15 հողատարածք՝ Կոտայքի մարզի Հացավան համայնքում գտնվող 2 հողատարածք, Արարատի մարզի Լանջազատ համայնքում գտնվող 11 հողատարածք և Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 2 հողատարածք: Բացի այդ, Դատախազության դեպոզիտ հաշվեհամարին է մուտքագրել 32 միլիոն դրամ՝ որպես հողամասերի աճուրդային արժեքների և կադաստրային արժեքների տարբերություն:

2026 թվականի հունիսի 19-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել դիմում՝ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին:

2026 թվականի հունիսի 26-ին Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է վճիռ, որով հաստատել է 2026 թվականի հունիս 17-ին կնքված հաշտության համաձայնությունը»:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին