Ներքին 1 ժամ առաջ - 11:42 27-06-2026

ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան

Գործող կառավարչի՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ կառավարության նիստում հնչեցված հայտարարությունը և դրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը։

Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։

«Անշուշտ, ընտրական գործընթացը միայն ներքին վերադասավորումներ և վերադիրքավորումներ չէր ենթադրում, և գործընթացների այս ընթացքը նաև արտաքին վերափոխումների է բերելու։

Ակնհայտ է, որ ինտեգրացիոն, երկկողմ և բազմակողմ հարաբերությունները ոչ միայն նոր փուլ են թևակոխում, այլև արագ ընթացք ստանում՝ իրենց հետ բերելով նոր սպառնալիքներ»,-գրել է նա։