Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 08:37 25-06-2026

ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ տեղեկացանք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի` Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որով ծառայությունն առաջարկում էր համայնքապետի պաշտոնը չլքելու հանգամանքը դիտարկել որպես դատարանի դատավճիռը չկատարելու հանգամանք եւ նրան նորից կալանավորել ու ազատազրկման դատապարտել։ Ինչպեսեւ նախկինում գրել էինք՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահ համակարգն Առուշի վերաբերյալ այս որոշումը ձգձգեց ու պահեց մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը, որ ըստ նախընտրական փուլում նրա կատարած աշխատանքի որոշում կայացնեն:

Դատելով այս որոշումից` Առուշը խելոք գառի պես ծառայել է ՔՊ-ին, ամբողջ ուժով աշխատել է իշխանության համար, եւ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից։ Գորիսի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Առուշանյանը հավակնում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին կրկին իր թեկնածությունն առաջադրել համայնքապետի պաշտոնում: Այս անգամ Գորիսը կրկին խոշորացվում է` միանալով Տեղ, Տաթեւ համայնքներին, եւ ընտրված համայնքապետը մինի մարզպետիկ է դառնում: Սակայն տեղեկացանք, որ ՔՊ-ի Սյունիքի պատասխանատու, պատգամավոր Արմեն Խաչատրյանը Փաշինյանին համոզում է, որ Գորիսում իրենց ստացած ձայները ոչ այնքան Առուշի, որքան իր շնորհիվ են եղել: Իսկ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, որ մարզի դատախազի հորաքրոջ որդին է, նախկին մարզպետի՝ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, ակնկալում է, որ իրեն պիտի ՔՊ-ն առաջադրի, քանի որ իր ղեկավարած Տեղում ՔՊ-ն 52 տոկոս ձայն է ստացել, Գորիսում` մոտ 48, իսկ Տաթեւում՝ ավելի քան 60 տոկոս: Այստեղ մարզպետի գործոնն է որոշիչ եղել, որը Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի հետ քարոզարշավի վերջին օրերին ակտիվ քարոզարշավ է արել։ Ի դեպ, Գոռ Մինասյանն այդ ժամանակ վարչական վերահսկողության տակ էր, իսկ ընտրությունների հաջորդ օրը նրա նկատմամբ տնային կալանք սահմանեցին։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում