Ներքին Միտք 1 ժամ առաջ - 23:02 23-06-2026

Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի

Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է.




«Ինչքան էլ սուր չլինի ՌԴ կողմից կիրառված պատժամիջոցները ՀՀ նկատմամբ՝ Փաշինյանի հիմնական արտաքին քաղաքական մարտահրավերը հյուսիսում չէ, այն արևմուտքում է:

Ալբանիայում ընթացող բողոքի ցույցերը թևակոխեցին 4րդ շաբաթը և ահագնանում են: Ցուցարարները, որ նախկինում ընդամենը դեմ էին Ադրիատիկ ծովի մուտքը հսկող կղզին Թրամփին վաճառելուն, հիմա արդեն հեղափոխական օրակարգ են առաջ բերում: Նրանք պնդում են, որ ուզում են «Նոր Ալբանիա»: Իրենց խոսույթում բողոքավորներն իհարկե բողոքում են կոռուպցիայից և բնապահպանական խնդիրներից, բայց «հին Ալբանիան» դրա մասին չէ: Հին, այսինքն՝ ներկայիս Ալբանիան, մի երկիր է, որը շատ սերտ կապեր ունի ԱՄՆ ու Իսրայելի հետ: Ներկա Ալբանիան չունի դիվանագիտական հարաբերութոյւններ Իրանի հետ:Այդ հարաբերություններն Իրանը խզել է մեկ տարի առաջ, պնդելով, որ Ալբանիայում 40 տարի առաջ հիմնավորված մոջահեդները Մոսսադի ղեկավարությամբ մինչ օրս դավեր են նյութում Իրանի ներսում: Ներկա Ալբանիան այն երկիրն է, որը թույլ չի տալիս ԵՄ-ին Բալկանյան թերակղզում խաղաղություն հաստատել: Ներկա Ալբանիան Գերմանիայի համար առաջին պատնեշն է դեպի Մերձավոր Արևելք դուրս գալու իր դարավոր ծրագրի համար:

Էս 4 շաբաթների ընթացքում ինչ ասես տեղի չունեցավ: Կանադայի վարչապետը հայտարարեց, որ նոր աշխարհակարգը կառուցվելու է Եվրոպայում:

Իրանը վերջապես հասավ նրան, որ ԱՄՆ-ն, Իրանի թելադրած պայմաններով և գերմանացիքի ընտրած վայրում, նստի բանակցությունների սեղանի շուրջ:

Էդ ընթացքում ահագնանում են կանցլեր Մերցի հրաժարականը պահանջող կոչերը, թե «աջից» և, թե «ձախից»:

Իսպանիայի խիստ հակաիսրայելական դիրքորոշում ունեցող վարչապետի կնոջ վրա քրեական գործ հարուցվեց:

Հրաժարական տվեց հակաիսրայելական ու պրոեվրոպական դիրքորոշում ոնեցող ՄԹ վարչապետ Սթարմերը: Սակայն Սթարմերին փոխարինող Բըրնեմը էլ ավելի հակաիսրայելական է, էլ ավելի եվրոպամետ և ՄԹ ողջ պատմության ընթացքում առաջին կաթոլիկ վարչապետը:
Սթարմերի վրա յախիդնի կայֆավատ լինելուց հետո ԱՄՆ նախագահն անիմաստ թվացող կիլդիմ բռնեց Իտալիայի վարչապետի հետ, ինչը առավել ուշագրավ է, քանի որ հենց Իտալիայում է տեղակայված եվրոպան հսկող ԱՄՆ նավատորմը:

Լեհաստանն ու մերձբալթյան երկները կտրուկ վիճեցին Ուկրաինայի հետ, նեղսրտելով այն փաստից, որ ռուս-ուկրաինական կարգավորումը նախագծում է Գերմանիան՝ իր արևելյան հարևաններին պրոցեսի մեջ չներառելով:

Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ կպատժի Հունաստանին Իսրայելի հետ համագործակցության համար, այնուհետև թաթը դրեց Սիրիայի ու Լիբանանի վրա, իսկ երկրի ներսում մի գիշերում ձերբակալեց 200-ից ավել խնդրահարույց անձանց թե «աջից» և թե «ձախից»:
Իրանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ թույլ չի տա, որ ամերիկյան ուժերը տեղակայվեն իր հարավում (ասել է թե՝ Սյունիքում), ընդ որում մինչ օրս իրենք որևէ խնդիր չեն տեսել այդ վայրում Եվրոպական ուժերի տեղակայման հետ:

Ղազախստանի նախագահը մեկնեց Բրյուսել, որպեսզի ճանապարհ հարթի ընդլայնված համագործակցության համար:

Եվրոհանձնաժողովը խոստացված 50 մլն եվրոյի փոխարեն ՀՀ-ին տրամադրեց 32 մլն, որպեսզի Փաշինյանը կոմպենսացնի մոտ 1 մլրդ-ի կորուստը ՌԴ շուկայում:

Իսկ Ադրբեջանում քարոզիչներն արդեն սկսում են պնդել, որ ԹՐԻՓՓ-ը հայերն են իրենց վզին փաթաթել, ու որ դա իրենց հեչ էլ պետք չէ…

Նենց որ Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չի, իր պրոբլեմը լինելու է շատ ավելի խստապահանջ ԵՄ-ը՝ ի դեմս Թուրքիայի: Ցորենն էլ, բենզինն էլ, ինտերնետն էլ ոչ թե Ադրբեջանը պիտի Ռուսաստանից տարանցելով տա Հայաստանին, այլ՝ Թուրքիան: ԵՄ-ին դա է պետք լինելու, եթե իհարկե լինի «Նոր Ալբանիա»:

«Նոր Ալբանիա» գաղափարը հենց այս համատեքստում է պետք դիտարկել: «Նոր Ալբանիան» նշանակում է, որ Ալիևն ու Փաշինյանը կորցնելու են իրենց հիմնական հովանավորին ու առերեսվելու են լրիվ նոր Թուրքիայի ու էլ ավելի նոր Իրանի հետ: Եթե «նոր Ալբանիան» ի հայտ գա…»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված