Համացանցում մեծ թափ է հավաքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ հերթական տեսանյութը։ Իտալիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղի բնակիչները ցնծությամբ, հազարավոր համույրներով ու բացառիկ ջերմությամբ են դիմավորել իրենց երկրի ղեկավարին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մելոնին անկեղծորեն ուրախանում և անմիջական շփվում հայրենակիցների հետ։
Այս կադրերը, սակայն, համացանցում քննարկվում են բոլորովին այլ՝ ավելի աղմկոտ համատեքստում։
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարություն է արել՝ նշելով, թե Մելոնին G7-ի գագաթնաժողովի ժամանակ աղաչել է իրեն, որպեսզի միասին լուսանկարվեն։ Թրամփի խոսքով՝ Իտալիայի վարչապետն այդ քայլին է դիմել, քանի որ սեփական երկրում նրա վարկանիշն ու ժողովրդականությունը կտրուկ անկում են ապրել։
Ջորջիա Մելոնին չէր լռել և կոշտ արձագանք էր տվել Թրամփի հայտարարությանը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահի խոսքերը լիովին հորինված են ու սուտ։ «Ո՛չ ես, ո՛չ Իտալիան երբեք չենք մուրում ոչինչ»,- հայտարարել էր Մելոնին։
Իտալիայի փողոցներից ստացված այս նոր կադրերը, կարծես, Մելոնիի յուրատեսակ պատասխանն են Թրամփին՝ ապացուցելու, որ հայրենիքում իրեն սիրում ու սպասում են, իսկ վարկանիշի մասին խոսակցություններն անհիմն են։