Արտաքին 1 ժամ առաջ - 11:51 21-06-2026

Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ

Ռուսաստանի Տուվա մանկական ճամբարում տղամարդու հարձակման հետևանքով տուժել է 13 երեխա․ գրում են ռուսական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ այս գիշեր 25–ամյա երիտասարդը հարբած մտել է մանկական ճամբար, որտեղ վնասվածքներ է հասցրել մի քանի երեխաների և վնասել կահույքը։ Մասնաշենքում եղել է մոտ 30 մարդ։

Հանցագործին վնասազերծել են ճամբարի աշխատակիցները և հանձնել ոստիկանությանը։

Ամենից շատ դիտված