Ներքին 4 ամիս առաջ - 14:50 20-06-2026

Դատարանը վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի հայցադիմումը՝ ընդդեմ ՔԿ-ի

Երևանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ, օրերս վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի հայցադիմումն՝ ընդդեմ Քննչական կոմիտեի։

Այս մասին փոխանցում է Փաստինֆոն։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Ալեն Սիմոնյանը մի թուղթ է հրապարակել, ըստ նրա, փաստաթուղթ՝ իբրև Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ։ ՔԿ-ն մայիսի 20-ին հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը): ՔԿ-ից առ այս պահը չեն պարզաբանել՝ արդյո՞ք նշանակվել է համակարգչատեխնիկական, դատաձեռագրաբանական փորձաքննություն՝ պարզելու Ալեն Սիմոնյանի հրապարակած ենթադրյալ փաստաթղթի իրական լինելը, արդյո՞ք այն ստեղծված չէր, օրինակ, արհեստական բանականությամբ կամ պարզապես կեղծված է, թե ոչ։ Միևնույն ժամանակ չի հստակեցվում՝ արդյոք հարցում իրականացվել է ՌԴ իրավասու մարմիններին՝ պարզելու «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, թե ոչ։

Փոխարենը ՌԴ-ից արդեն հերքումներ հնչել են․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։ Նարեկ Կարապետյանն ինքը ևս հերքել է այդ տեղեկությունը՝ պնդելով, որ երբևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զատ որևէ այլ երկրի քաղաքացի չի եղել։

Միևնույն ժամանակ, Նարեկ Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանը հայտարարությամբ դիմեց ՔԿ-ին՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում հերքել զրպարտությունը, հակառակ դեպքում հայց կներկայացվի։

Նարեկ Կարապետյանը հայցադիմում ներկայացրել է՝ ընդդեմ Քննչական կոմիտեի՝ զրպարտությունը հերքելու և ներողություն խնդրելու պահանջով։ Զրպարտության հերքման և ներողության պահանջից զատ փոխհատուցման պահանջ է ներկայացվել՝ սիմվոլիկ «1 դրամի» չափով։

Դատարանը վերադարձրել էր հայցադիմումը՝ շտկումների, ինչից հետո հայցը կրկին ներկայացվել է և հունիսի 15-ին վարույթ ընդունվել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա

Ձեզ գուցե հետաքրքրի