Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս մասին հայտնում են շախմատի ֆեդերացիայից։
5 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը նույնպես ունի 4.5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունի 3.5 միավոր:
Առաջատարների շարքում են նաև մինչև 18 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող Անահիտ Մկրտչյանը և մինչև 16 տարեկան աղջիկների խմբում մրցող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:
6-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: